четверг, 6 октября 2016 г.

Մեկամսյա կյանք Սլովակիայում

Ես մեկ ամիս ամռանը գնացել էի Սլովակիա՝ մեծ թեննիս պարապելու: Նախ՝ ուզում եմ ասել, որ այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր, ահա մի քանի նկարներ.

Ես այնտեղ պարապում եի շաբաթվա մեջ 5 անգամ, ամեն օր 5 ժամ: Առավոտյան 3 ժամ, երեկոյան 2: Առավոտը բացի թենիսից 1 ժամ նաև ֆիտնես էի պարապում:







Իսկ շաբաթ-կիրակի օրերը մրցում էնք: Ահա, ես շահեցի մի գավաթ:


Այտնեղի իմ  օրակարգը շատ լեցուն էր: Ես առավոտյան արթնանում էի, գնում պարապունքի, գալիս էի, հաց ուտում, հանգստանում, գնում երեկոյան պարապունքի, գալիս էի և քնում: Հաջորդ օրը նույնն էր: 
Մրցույթների ընթացքում ծանոթացա տեղացի մասնակից աղջիկների հետ: Նրանց մեջ լինելով՝ ես սովորեցի սլովակերն բառեր և նախադասություններ: Ես նրանց հետ շփվում էի անգլերենով: Իմ ֆիտնեսի մարզիչի հետ նույնպես անգլերենով էի շփվում: Այդ 1 ամսում ես շատ բան սովորեցի այդ ազգի բնավորության և սովորությունների մասին: 
Ուզում եմ մեկ բանել ավելացնել: Մեզ համար շատ անսովոր էր, որ այնտեղի անգամ շատ ծեր  տատիկներն ու պապիկները հեծանիվ էին քշում: Այնտեղ բոլորը շատ ակտիվ էին, առավոտյան բոլորը դուրս էին գալիս վազելու կամ հեծանիվ քշելու, դասերից հետո բոլոր երեխաները իջնում էին բակ խաղալու կամ նորից հեծանիվ քշելու: Բոլորը շատ առույգ էին և շատ բարեհամբույր: 
Սլովակները շատ են սիրում գարեջուր, ամեն քայլափոխի գարեջրատներ էին: 

Комментариев нет:

Отправить комментарий