Բռնցքամարտ

Բռնցքամարտ, բոքս, մարզաձև, բռունցքներով մենամարտ (հատուկ կանոններով) 2 մարզիկի միջև։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանումդաստակը։ Մրցման մասնակիցները ստորաբաժանվում են ըստ քաշի, տարիքի ու մարզական պատրաստվածության։ Տեխնիկական և մարտավարական առումով բոքսը սպորտի առավել բարդ ձևերից է։

Կանոնները

Մարտի մասնակիցները, որոնք հագնում են կաշվե փափուկ ձեռնոցներ, ձգտում են, միմյանց առավել մեծ թվով հարվածներ հասցնելով, միավորներ շահել։ Թույլատրվում է հարվածել դեմքին և իրանին՝ գոտկատեղից վերև։ Հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ ձեռք բերած մարզիկին։ Մարտի տևողությունը 9 րոպե է, այն բաղկացած է 3 րոպեանոց 3 մրցամասից՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումով։ Մարտը տեղի է ունենում ռինգում, որը 6x6 մետր չափերի պարաններով շրջափակված մրցահարթակ է։

Առողջապահություն

Բոքսը նպաստում է սիրտանոթային և շնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։ Բոքսի ժամանակ հնարավոր են ձեռքերի, դեմքի վնասվածքներ։ Յուրահատուկ վնասվածք է նոկաուտը (գետնատապալ պարտություն), որի ժամանակ առաջանում է գլխապտույտ, գիտակցության կարճատև կորուստ՝ ստորին ծնոտինորովայնի վերին հատվածին հատվածելու հետևանքով։ Նոկաուտի դեպքում մարտը դադարեցվում է, մարզիկին ցույց տրվում բժշկական օգնություն։ Նրան ազատում են (տարբեր ժամկետներով) մրցումներին մասնակցելուց (կախված վնասվածքի ծանրությունից)։
Մարտը վարելու կանոններին համապատասխան՝ դատավորը դադարեցնում է մարտը՝ հակառակորդներից մեկի բացահայտ գերազանցության դեպքում։ Վնասվածքների կանխարգելման նպատակով բռնցքամարտիկները մարզումներից և մրցումներից առաջ ձեռքի դաստակները փաթաթում են բինտով, բերանում դնում կաուչուկե ատամնապահունակ (կապպ), սեռական օրգանները հարվածից պաշտպանելու համար կրում են հատուկ բանդաժներ, հագնում հատուկ պաշտպանական սաղավարտներ։ Գլխի հաճախ հանդիպող վնասվածքների հետևանքով բռնցքամարտիկները մշտապես գտնվում են բժշկական հսկողության տակ։ Բժշկական զննումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում նյարդային համակարգիտեսողության և լսողության օրգանների, ընդհանուր ֆիզիկական զարգացածության վիճակին։

Комментариев нет:

Отправить комментарий