Ըմբշամարտ

Ըմբշամարտ, երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանում, որը ներառում է մի քանի մարզաձևեր՝հունահռոմեականազատ ոճիձյուդո և սամբո, որոնցից առաջին երեքը մտնում են օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, ինչպես նաև ազգային ըմբշամարտերը։

Կանոնների պատմությունից

Ըմբշամարտը որոշակի կանոններ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել՝ միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին։ Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը։ Ըմբշամարտում չկային քաշային կարգեր, և բոլոր մարզիկները անկախ սեփական քաշերի զգալի տարբերությունից պարտավոր էին մարտ վարել միմյանց դեմ։ Առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը, և, բնականաբար, նա հաղթանակ էր տանում ավելի հաճախ։ Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբություններում, այլ երկրների ազգային տոներում և հաճախ ավարտվում էին առավել թեթև քաշ ունեցող մարզիկների պարտությամբ կամ զգալի վնասվածքներով, իսկ երբեմն՝ նույնիսկ մահով։

Комментариев нет:

Отправить комментарий