Ֆուտբոլ

 Նորություններ միջազգային ֆուտբոլիցԼեմպարդը կբացակայի 3ից 4 շաբաթ

Ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը վնասվածք է ստացել ՄԼՍ առաջնության 30-րդ տուրի՝ «Դալասի» հետ խաղում (2:2):
«Նյու Յորք Սիթիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ անգլիացի կիսապաշտպանին շարք վերադառնալու համար կպահանջվի 3-ից 4 շաբաթ:

38-ամյա Լեմպարդը ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի եւ դարձել 12 գոլի հեղինակ, իսկ նրա թիմը 3-րդն է արեւելյան կոնֆերենցիայում: 

Անչելոտի. Հաճույքով երկու տարուց ավել կմնամ Բավարիայում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին դուր է  գալիս աշխատանքը գերմանական գերակումբում:
«Ես հաճույքով երկու տարուց ավել կանցկացնեմ «Բավարիայում»:
Կան ակումբներ, որոնք կազմակերպություն նման են, կան նաեւ՝ ընտանիքի նման ակումբներ: Այստեղ բոլորն իրենց զգում են այնպես, ինչպես ընտանիքում: Բայց պետք է ասեմ, որ գերմաներենը շատ դժվար լեզու է», - իտալացի մասնագետի խոսքն է փոխանցել «Tz»-ը:


Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը հնարավոր է 3 շաբաթ բաց թողնի

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղում վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը վնասել է աճուկը,- հայտնում է «The Telegraph»-ը:
Պարբերականի տվյալով 21-ամյա անգլիացին հնարավոր է շարքից դուրս գա 3 շաբաթով:

Շոուն մասնակցել է Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային 5 հանդիպումներին:

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի վերջին հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ 


Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի վերջին խաղում «Ալավեսը» հյուրընկալել էր «Դեպորտիվոյին»:
Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

«Ալավեսը» 4 տուրերից հետո 6 միավորով 9-րդ հորիզոնականում է, իսկ «Դեպորտիվոն» 5 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:


Ռեալի կիսապաշտպանը հաղթահարել է սրտի խնդիրները և վերադառնում է



Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան հաղթահարել է սրտի խնդիրները. այդ պատճառով ֆուտբոլիստը չէր մարզվում:
Ամռանը 23-ամյա ֆուտբոլիստը «Սպորտինգում» բուժզննում է անցել, որում պարզվել է սրտի հետ կապված խնդիրների առկայությունը: Այդժամ բրազիլացին հայտնել էր, որ չի ցանկանում ավարտել կարիերան:
Սիլվան կարողացել է հաղթահարել այդ ամենը և վերադառնում է մարզումներին,- հայտնում է «AS»-ը:

«Մեկամսյա դադարից հետո վերադառնում եմ մարզումներին. շատ ուրախ եմ»,- թվիթերյան էջում գրել է Սիլվան:

Ադրբեջանում հանդես եկող նիգերիացի ֆուտբոլիստի տարիքը կասկած է առաջացրել

Ադրբեջանական «Շահդագ» թիմում է հանդես գալիս նիգերիացի Վիկտոր Էմենայոն:
Ակումբը ֆուտբոլիստին հայտավորել է որպես 23 տարեկան:
«Soccerassociation» կայքի տվյալով Էմենայոն 28 տարեկան է:
Հարկ է նշել, որ թիմի գլխավոր մարզչին նույնպես զարմացրել է իր խաղացողի տարիքը:














մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Տեխնիկական չափանիշներ


Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90, 728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, որտեղ միաժամանակ կարող են գտնվել մինչև 150, 000 հանդիսական։

Հիմնական կանոններ


  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող.
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտ կեսում են գտնվում և առաջնային նպատակն է խփել գոլ։
Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ, և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ, յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

Խաղացողներ


Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են՝
  • Դարպասապահ-պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ-Խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին, և գործում են իրենց կիսադաշտում, լինում են
  • Աջ պաշտպաններ-գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ-գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ-գործում են կենտրոնում
  • Ինչպես նաև կան ունիվերսալ պաշտպաններ, որոնք կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ-Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակն է, կախված խաղից կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում, լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ-Կատարում են և պաշտպանական և հարձակվողական ֆունկցիաներ
  • Հարձակվողներ-Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասը, գործում են հակառակորդի կիսադաշտում, լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ-Գործում են կենտրոնում, նպատակը գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ-Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ-Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին
Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաներ

Комментариев нет:

Отправить комментарий